Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Շվեդիան կբացառեն կրկնակի հարկումը

Հայաստանը և Շվեդիան կբացառեն կրկնակի հարկումը

Հայաստանը և Շվեդիան ստորագրեցին կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի տակ իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը:

Շվեդիայի արտգործնախարարը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում փետրվարի 9-ին Երևանում է: Նախքան համաձայնագրի ստորագրումը՝ նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին: Շվեդիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2009թ.:

Կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի մասին տիկին Վալստրյոմը Թվիթերում գրել է, որ այն կխթանի մասնագիտական և տնտեսական փոխգործակցությունը:

Համաձայնագրի ստորագրությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսին Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ պայմանավորվել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: «Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը»,- նշեց նա: Նալբանդյանը նաև ասաց, որ որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Նալբանդյանի փոխանցմամբ՝ տիկին Վալստրյոմի հետ իրենք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ղարաբաղյան հարցը:

Շվեդիայի արտգործնախարարը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, հայտարարեց, որ այն ռազմական լուծում չունի:

Երևանից Շվեդիայի արտգործնախարարը կմեկնի Բաքու: Նախքան այդ  նա Թբիլիսիում էր, որտեղ հայտարարել էր Վրաստանի եվրոասոցացման գործընթացին Շվեդիայի հաստատուն աջակցության մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում