Գլխավոր Լրահոս

Երևան-Պրահա չվերթը կվերագործարկվի մայիսից

Երևան-Պրահա չվերթը կվերագործարկվի մայիսից

«Չեխական ավիաուղիները» Երևան-Պրահա չվերթը կվերագործարկի այս տարվա մայիսից: Այս մասին, ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ասել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահակյանի հետ հանդիպմանը:

Մլադեկը նշել է, որ 2016թ. մայիսից շաբաթական կիրականացվի 2-3 թռիչք:

«Չեխական ավիաուղիներ»-ը 2015թ. դեկտեմբերի 13-ից ժամանակավոր վերամեկնարկել էր Երևան-Պրահա չվերթները` Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների կապակցությամբ:

Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են նաև չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

Հովիկ Աբրահամյանը և Յան Մլադեկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին: Մլադեկը նշել է, որ Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում