Գլխավոր Լրահոս

300 000 մարդու պանդուխտ եք դարձրել, պարո՛ն Սարգսյան

300 000 մարդու պանդուխտ եք դարձրել, պարո՛ն Սարգսյան

Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է 307 600 մարդ:

Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր իններորդ բնակիչը:

Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է երեք Գյումրի:

Կամ՝ կրկնակի Լեռնային Ղարաբաղ գումարած 20 հազարանոց մի քաղաք:

Ահա պաշտոնական թվերը, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.

2008    թվական                                                 մինուս   23.059

2009    թվական                                                 մինուս   24.978

2010    թվական                                                 մինուս   46.486

2011    թվական                                                 մինուս    43.820

2012    թվական                                                 մինուս  42.784

2013   թվական                                                 մինուս  31.188

2014    թվական                                                 մինուս  41.235

2015    թվական                                                 մինուս  43438

Սերժ Սարգսյանի նախագահության ութ տարիներին պանդուխտ է դարձել 296 988 հայաստանցի:

Եվ այսքանից հետո ինձ առաջարկում եք լսել, վերլուծել Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:

Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած երկու տարիներին Հայաստանից կհեռանա ևս 70-80 հազար մարդ:

Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում