«Կալիգուլան» խոստովանում է իր թուլությունը

Ստում են բոլորը, ստում են արդեն իսկ առաջին երկու բառից՝ նախագահի ելույթը։ Ընդ որում, պարզ երևում է, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են խոսում։ Նշանակում է, սուտն անգամ թելադրված է նրանց։ Սակայն «նախագահի ելույթը» մի վախի խոստովանություն է՝ իշխանությունը փախչում է ձեռքից։ Ինքը վախեցած է, բայց բոլորին ասում է՝ վախեցող չկա։ Նրա ելույթը կապ չունի Ղարաբաղի հետ, այն ոչ մի քաղաքական մարտահրավերի հետ կապ չունի, Սերժ Սարգսյանը ստեղծել է մի իշխանություն, որից եկող բոլոր սպառնալիքներն իր թիմից են։
Ահա ընդդիմություն չունեցող իշխանության միակ խնդիրը։ Նա իր թիմին հավաքել էր ասելու՝ տղերք, ես դեռ ձիու վրա եմ։ Տղերք, ես եմ երաշխավորելու խորհրդարանում ձեր տեղը։ Ամեն ինչ ճիշտ է, եթե, իհարկե, տղերքին բավարարում է հետայսու նույնպես «նախագահի» թելադրած օրակարգով գոյելը։ Կայքերում դուք տարբեր վերլուծություններ կկարդաք՝ հիմնականում մեկ կենտրոնից կառավարվող, թե ինչը նկատի ուներ «նախագահը» բոլորին հավաքելով և դեկլարացիաներ հրապարակելով՝ որ «առաջնայինը ԼՂ կարգավիճակի հստակեցումն է», որ «այլևս ընտրությունները չեն կեղծվելու», որ «սթափվելու կոչ էր ուղղված ՀԱՊԿ-ին», որ «վեր կանգնենք վերանձնային շահերից», որ «օլիգարխիան կորած է», որ «ձևավորվելու է նոր որակի իշխանություն», որ «Ադրբեջանը մտածելու բան ունի»։
Մտածելու բան ունի, ասենք, Հովիկ Աբրահամյանը։ Եթե ոչ նրա օրերը, գոնե ամիսները հաշված են։ Կալիգուլայի էֆեկտով մենիշխան Սերժ Սարգսյանը նրա օդը փակել է։ Սահմանադրական փոփոխությունները դժվարացրին Հովիկ Աբրահամյանի գործը։Նույնիսկ մեր ընդդիմությունը մտածելու բան չունի այդ տեքստից։ Մտածելու բան ունի, ասենք, Հովիկ Աբրահամյանը։ Եթե ոչ նրա օրերը, գոնե ամիսները հաշված են։ Կալիգուլայի էֆեկտով մենիշխան Սերժ Սարգսյանը նրա օդը փակել է։ Սահմանադրական փոփոխությունները դժվարացրին Հովիկ Աբրահամյանի գործը։ Նա էր, չէ՞, մեկ տարի առաջ այս օրերին խոստանում, որ «բամփելու» է խնամու գլխին։ Նրան, չէ՞, ստիպեցին դա ասել։ Ու հիմա ինքը սրա տակից պիտի դուրս գա։ Պիտի դուրս գա, որովհետև չի կարող ասպարեզից հեռանալ երկրորդական քաղաքական գործչի «դափնիներով»՝ համ խնամուն է տակ տվել, համ էլ դրանից ոչ մի օգուտ չքաղեց։ Երրորդն էլ կա՝ խնամին նաև իր ճանապարհն էր հարթում, իսկ ինքը մնաց Սերժ Սարգսյանի հետ, որն իր հետ չէ։ Սա է Սարգսյանի ֆենոմենը՝ ինքը ոչ մեկի հետ չէ։ Եվ Հովիկ Աբրահամյանի հետ՝ առաջին հերթին։ Աբրահամյանն արդեն ապատղամարդացված քաղաքական գործիչ է, նրանից Սերժ սարգսյանը քամեց ինչ որ հնարավոր էր։ Ու հիմա Աբրահամյանը պիտի տակից փախած ձին վերադարձնի։ Ինչպե՞ս։ Այ էս «ինչպես»-ի դեմն առնելուն էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը։ Այն, որ բոլորը գնացին նրա դուռը, արդեն ծիսական հաղթանակ է։ Բայց բովանդակային առումով Սարգսյանը ցույց տվեց, որ թույլ է զգում իրեն։ Հիմա, առնվազն մինչև ամառ իշխանության մի թևը պետք է հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Քանի դեռ սահմանադրական փոփոխություններն ամբողջ թափով չեն մտել գործողության մեջ։ Որպեսզի մինչև աշուն ընտրվի նոր նախագահ։ Իսկ որ կընտրվի և կլինի լեգիտիմ նախագահ, ոչ մի կասկած։
Պահերը քիչ չեն եղել, երբ իշխանությունը գցած էր փողոցում։ Հիմա իշխանությունը փողոցում գցած չէ, բայց Սարգսյանը տեսնում է, որ այն օբյեկտիվորեն է փախչում իր ձեռքից։Նա, ով գահընկեց կանի Սերժ Սարգսյանին, հենց նա էլ կդառնա լեգիտիմ նախագահ։ Լեգիտիմ լինելու ավելի իդեալական վիճակ վերջին 20 տարում Հայաստանում չի եղել։ Եվ դա պետք է արվի հիմա, քանի դեռ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ դիրքերը թույլ են։ Այս պահին այդ գահընկեց անողը պիտի որ լինի Հովիկ Աբրահամյանը։ Որովհետև մի հարցում Սերժ Սարգսյանը չի կեղծում՝ ոչ մեկի տեղը մյուս տարվա իշխանության մեջ իսկապես երաշխավորված չէ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում նա։ Բայց նա էլ է մարդ և չի կարողանում իր թուլությունները թաքցնել։ Նույնիսկ իր հարազատ ԱԱԾ-ն կարող է լծվել իշխանափոխության գործին, ավելին, առանց նրա հազիվ թե այս գործը գլուխ բերվի։ Սերժ Սարգսյանը դիրքերի թուլացման բազում քաղաքական իրավիճակներ է ունեցել, բայց դրանք բոլորը նրան պարտադրվել են ընդդիմությունից՝ 2011-ի մարտի 1, ՀԱԿ-իշխանություն երկխոսություն, 2014-ի ապրիլ (վարչապետի հրաժարական), 2014-ի հոկտեմբերի 10 և 24, 2015-ի փետրվարի 12։ Այս վերջինն իրականում այնքան էլ թուլության խոստովանություն չէր, քանի որ Ծառուկյանն արդեն հանձնված էր այդ մարդու քմահաճույքին։ Պահերը քիչ չեն եղել, երբ իշխանությունը գցած էր փողոցում։ Հիմա իշխանությունը փողոցում գցած չէ, բայց Սարգսյանը տեսնում է, որ այն օբյեկտիվորեն է փախչում իր ձեռքից։ Ու նա իսկապես միակ տրամաբանական քայլն է անում իր տեսանկյունից՝ հավաքում է թիմին ու ասում՝ ես տղամարդ եմ։ Թիմը չի կարող չհասկանալ, որ Սարգսյանը չի կարող չխոստովանել իր թույլ դիրքերը։ Սակայն կարող է նաև մտածել, որ նա ասպարեզ է գալիս, երբ բոլոր հարցերը լուծած է լինում՝ հիշենք նույն փետրվարի 12-ը և նույն տարվա «Էլեկտրիկ Երևանի» առիթով ունեցած ելույթը։ Սա էլ կարող է համարվել այդպիսի ելույթներից մեկը։ Փաստն այն է, որ նա իր թիմի վրա հոխորտաց։ Թիմն, իհարկե, ինտելեկտուալների հավաքածու չէ, բայց այնտեղ հաստատ կլինեն մարդիկ, որոնք ինտուիցիա ունեն։ Ինչ արվի, պետք է արվի արագ։ Որովհետև եթե մինչև խորհրդարանի ընտրությունները Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նա այլևս չի կարող խաղալ հենց խորհրդարանի ընտրություններում։ Կուսակցությունն արագ կքանդվի, և նոր նախագահը հանդես կգա նոր թիմով, եթե նույնիսկ այդ թիմում լինեն արդեն մեզ հոգնեցրած անուններ։ Գլխավորը Սերժ Սարգսյանից ազատվելն է։ 2017-ի մայիսից հետո ոչ ոք Սերժ Սարգսյանին արդեն չի կանգնեցնի։ Եվ շատ «արարատյան» կլինի, եթե այս ամբողջ պատմությունից շահի Գագիկ Ծառուկյանը, բայց ոչ՝ Հովիկ Աբրահամյանը։
Մհեր Արշակյան










