Գլխավոր Լրահոս

Հայաստանի էներգետիկ համակարգը ֆինանսական կայուն վիճակում է. Զախարյան

Հայաստանի էներգետիկ համակարգը ֆինանսական կայուն վիճակում է. Զախարյան

Հայաստանի էներգետիկ համակարգը ներկայում գտնվում է ֆինանսական կայուն վիճակում, հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` Երևանում փետրվարի 18-ին Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, Զախարյանը նշել է, որ դրան նպաստել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու վերջինիս կողմից իրականացված միջոցառումները:

«Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված 11,2 տոկոսին»,- ասել է նա:

Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` նախարարը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Ռուսաստանից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Նա նշել է, որ դրան զուգահեռ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ ներգրավելու համար:

Բացի այդ` Զախարյանի խոսքով` սպասվում է երկու նոր ջերմային կայանի կառուցում Երևանում և Վանաձորում, որոնք ևս պետք է իրականացվեն մասնավոր կապիտալով:

Նա նաև նշել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազամավարական ծրագրի շրջանակում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մասնավորապես ակնկալվում է մինչև 200 ՄՎտ հզորությամբ քամու, 40-50 ՄՎտ հզորությամբ՝ արևային կայանների և 120 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հէկ-երի կառուցում: Նախարարի խոսքով` դրանով Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա:

Զախարյանը խոսել է նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին` նշելով, որ դրանք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների և միջանցքի ձևավորման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում