Գլխավոր Լրահոս

Սերժ Սեդրակյանի և Մհեր Սարգսյանի Հայաստանը

Սերժ Սեդրակյանի և Մհեր Սարգսյանի Հայաստանը

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը):

Սերժ Սարգսյանի կարևորագույն և առանցքային ընտրակեղծարարներից Թոխմախի Մհերը, Ազգային ժողովում նկատելով Սամվել Ալեքսանյանի հետ քայլող և զրուցող լրագրողների խմբին, բարձրաձայն ասել է. «Էս ի՞նչ նախիր ա»:

Զարմանալի չէ այս ամենը: Եթե Սերժ Սարգսյանի կարևորագույն և առանցքային մեկ այլ ընտրակեղծարար Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, կարող է ավատատիրական բարքեր հաստատել մի ողջ մարզում՝ Նժդեհի Լեռնահայաստանում, ապա ինչո՞ւ Մհեր Սեդրակյանը չի կարող մի խումբ լրագրողների նախիր անվանել:

Այս ամենը նորմալ է, աննորմալը Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն է:

Աննորմալը «Առաջ, Հայաստան», «Քեզ համար, Հայաստան», «Ապահով Հայաստան» դատարկաբանություններին հավատալն է:

Աննորմալը ընտրությունների ճանապարհով Հանրապետական ռեժիմից հայ ժողովրդին ազատագրելու հույսն է:

Աննորմալը ընտրակեղծարարությամբ նոր Սահամանդրությամբ օրինական Հայաստան կերտելու հավատն է:

Աննորմալը Թոխմախի Մհերի, Լիսկայի և մականունավոր ու անմականուն Հանրապետականների ջանքերով օրինական և օրենքի Հայաստան կերտելու Սերժ Սարգսյանի խոստումներին հավատալն է:

Աննորմալը նույն բանը կրկնող 15 ազատ հեռուստաընկերություն ունենալով Հայաստանում խոսքի ազատության, հանդուրժողականության և բազմակարծության մասին դատարկ խոստումներին հավատալն է:

Աննորմալը ամեն քայլափոխի մարդու իրավունքների ոտնահարումներին ականատես ժողովրդի՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետական վարչախմբի կողմից ժողովրդավարության հաստատման մասին կեղծ հավաստիացումներն են:

Աննորմալը (իբր) 2800-ամյա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավելի բարեկարգ Երևան ունենալու խոստումներին հավատալն է, երբ Թալիբան և Իսլամական պետության ոճով քանդում են 100-150 տարվա վաղեմության շենքերը:

Ութ տարի առաջ այս օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին (ճիշտ է նաև, որ այդ օրերին կազմակերպվեց քվեարկություն), Հայաստանում բնակվում էր X քանակությամբ բնակչություն:

Այսօր Հայաստանում բնակվում է X քանակությունից մինուս 300 հազար բնակչություն:

Սա աննորմալ չէ: Եվ ոչ էլ վերջն է: Քանի դեռ Հայաստանում իշխում է այս ռեժիմը, ամեն տարի Հայաստանի բնակչությունը պակասելու է 35-40 հազարով:

Քանի դեռ Հայաստան պետությունը Հանրապետական վերնախավի համար լոկ փող աշխատելու և բեսպրեդելի անպատիժ դաշտավայր է, Հայաստանը հայ ժողովրդից արյունաքամ է լինելու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում