2015թ. 9 ամիսներին պետական մարմինները գնումների վրա ծախսել են 105 մլրդ դրամ, իսկ, օրինակ 2015թ. առողջապահության բնագավառի ծախսերը նախատեսվել էին 84 մլրդ-ից մի փոքր ավելի:
«Գնումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գնումների կատարման նախընտրելի եւ հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Չնայած դրան՝ Գնումների աջակցման կենտրոնի կողմից 2015թ. 9 ամիսների հաշվետվության համաձայն՝ գնումների ընդամենը 2%-ն է եղել բաց ընթացակարգով, իսկ ընթացակարգերի կեսից ավելին կազմել է բանակցային ընթացակարգը՝ առանց հայտարարելու գնման ձևով:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանակցային ընթացակարգով գնումներ կարող են կազմակերպվել, երբ.
- գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ,
- ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել,
- ձեռք են բերվում ապրանքների լրացուցիչ քանակություններ և այլն:
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակվող հաշվետվություններից երևում է, որ 2011-ից ի վեր պետական մարմինները գնումների վրա գումար ամենաշատը ծախսել են 2014-ին՝ ավելի քան 202 մլրդ դրամ, որը 2014թ. բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի 16,2%-ն է:
Հայաստանում գնումների նախընտրելի ձևը շարունակում է մնալ բանակցային եղանակը՝ դրանից բխող կոռուպցիոն ռիսկերով2014թ. խորհրդարանն ընդունել է «Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ առաջարկվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասել նաև հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց (նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ) կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման, արարողակարգային, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացները: Այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանի օրակարգում է:
2015թ. 9 ամիսներին պետական մարմինները գնումների վրա ծախսել են 105 մլրդ դրամ, իսկ, օրինակ 2015թ. առողջապահության բնագավառի ծախսերը նախատեսվել էին 84 մլրդ-ից մի փոքր ավելի:
Լիլիթ Աբովյան
Civilnet











