Օրերս խմբավորումը պայթյունների շարք էր կազմակերպել սիրիական Հոմս և Դամասկոս քաղաքներում:
Բրիտանական Conflict Armament Research կազմակերպության փորձագետները հրապարակել են զեկույց, որը պնդում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար բաղադրիչներ են ստանում 20 երկրից, որոնց թվում՝ ԱՄՆ-ը, Բրազիլիան, Կանադան և Ճապոնիան:
Հետազոտության համաձայն՝ ահաբեկիչները անհրաժեշտ բաղադրիչներ են գնում 51 ընկերությունից, որոնք գործում են Թուրքիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:
Զեկույցում նշվում է, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների օգտագործած ռումբերի մեծ մասը արտադրվում է թուրքական և իրաքյան ընկերությունների կողմից:
Ինչպես պարզել են փորձագետները, պայթուցիկների ամենատարածված հիմքը ամոնիումի նիտրատն է, իսկ ռումբի հեռակառավարման ամենատարածված սարքը՝ Nokia 105 մոդելի հեռախոսը:
«Ամենասարսափելի բացահայտումն այն էր, թե որքան ինքնաբավ են ԻՊ-ի զինյալները զենքի ձեռքբերմանն առնչվող հարցերում… Նրանք կարող են մատչում ստանալ շատ ապրանքների, որոնք ազատ վաճառվում են տարածաշրջանի շուկաներում»,- նշում է Conflict Armament Research-ի ղեկավար Ջեյմս Բիվանը:
Հետազոտողները պնդում են, որ ուսումնասիրել են ԻՊ-ի չպայթեցված ռումբերի ավելի քան 700 բաղադրիչ:
Civilnet











