Գլխավոր Լրահոս

Հրադադարը Սիրիայում «խիստ մտահոգում է» Անկարային

Հրադադարը Սիրիայում «խիստ մտահոգում է» Անկարային

Թուրքիան խիստ մտահոգված է Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագրով՝ այնտեղ չդադարող մարտերով պայմանավորված. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական և խոսնակ Իբրահիմ Քալընը:

Էրդողանի խոսնակը նշել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու մտադրություն չունի, սակայն «արձագանքելու է ցանկացած միջադեպի, որը կսպառնա իր ազգային անվտանգությանը՝ ռազմական ուժի կիրառման կանոնների համապատասխան»: 

«Մենք սկզբունքորեն կողմ ենք այս հրադադարին, սակայն, ցավոք, լուրջ մտահոգություն ունենք հրադադարի հետ կապված, քանի որ մարտերը շարունակվում են»,- ասել է Քալընը:

Փետրվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հրադադարը Սիրիայում Թուրքիայի համար «պարտադիր չի լինի, եթե իր անվտանգությանը որևէ բան սպառնա»: Անկարան, Դավութօղլուի խոսքով, անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ Սիրիայի քրդական զինուժի դեմ [YPG, «Ժողովրդական պաշտպանության ուժեր» - ՍիվիլՆեթ]:

Փետրվարի 22-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հայտարարել էին Սիրիայում հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին:

Հրադադարի պայմանները տարածվում են «Իսլամական պետության», «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ խմբավորումների վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում