Հայաստանի ՀՆԱ-ն 2015թ. նախնական գնահատմամբ կազմել է 5,047տրլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ աճը կամել է 3,0%: Իսկ եռամսյակային դիտարկման պարագայում՝ նախորդ տարվա նկատմամբ ամենամեծ աճը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 4,5%:
Փետրվարի 29-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվարին: ԱՎԾ-ի նախնական գնահատմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2015թ. կազմել է 5,047 տրլն դրամ, իսկ նախորդ տարվա գներով՝ 4,986 տրլն դրամ:
ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության՝ 2,1 և արդյունաբերության՝ 1,0 տոկոսային կետով հավելաճը: Առևտուրը և ծառայությունները նպաստել են ընդամենը 0,6 տոկոսային կետով, իսկ շինարարությունը բացասական ազդեցություն է ունեցել՝ 0,4 տոկոսային կետով:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, 2015թ. նախնական տվյալներով, կազմել է 1,679 մլն դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ գրանցելով 11,8 տոկոս աճ: Սակայն եթե դիտարկենք դոլարով արտահայտված, ապա ՀՆԱ-ն 3 տոկոսով նվազել է՝ 3 515 դոլար՝ 2014թ.՝ 3 610-ի փոխարեն: Դա հիմնականում պայմանավորված է դոլար/դրամ փոխարժեքի տատանմամբ:
Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված էր 4.1% աճի կանխատեսումը:
Civilnet











