Գլխավոր Լրահոս

Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը, որը մինչ այս ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն էր:

Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր էր ստորագրել, որով Պետական եկամուտների կոմիտեն առանձնացվեց ֆինանսների նախարարությունից:

ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը միավորվել էր 2014թ. մայիսին: Նախարար էր նշանակվել Կոմիտեի երկարամյա նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1973թ. հունվարի 28-ին Իջևանում:

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996-1998 թթ. ուսանել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում, 2002-2003 թթ. եղել է նույն ակադեմիայի հայցորդ։

2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2002-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը:

2007թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2008թ. մայիսի 26-ը եղել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ:

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. մայիսի 26-ից:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում