Գլխավոր Լրահոս

Անկարան հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրված է եղել. Նալբանդյան

Անկարան հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրված է եղել. Նալբանդյան

Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է. այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մարտի 3-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստին մասնակցելուց հետո պատասխանել է խորհրդի անդամների և ուսանողների հարցերին:

Արձագանքելով «Ի՞նչ գնահատական կտաք Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ, ու դրանով հիմնավորում քրդերի դեմ իրականացվող գործողությունները» հարցին՝ Նալբանդյանն ասել է.

«Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր և ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաև քրդերի նկատմամբ»:

Նա նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: «Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան և անարժան պիտակավորելը: Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երևակայության մեջ արդարացված են:

«Պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել:

Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թևավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթը բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված»,- ասել է Նալբանդյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում