Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն ընդունեց ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը

Ազգային ժողովը մարտի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին օրինագծին:

Օրինագծին կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ` 0,մ ձեռնպահ է մնացել 1 պատգամավոր:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 16-ին:

ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ին Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու մեջ: Նա հայտարարել էր, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան Վալովայայի այս հայտարարության, ասել էր, որ այստեղ որևէ շեղում կամ բացթողում չկա, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով` իրավական տողին, տառին համապատասխան: «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել էր Ալավերդյանը:

Անցումային ժամանակաշրջան էր սահմանված 2017թ. հունվարի 1-ը, սակայն կառավարությունը փետրվարի 25-ի նիստին լրացուցիչ կարգով հավանություն տվեց ԵՏՄ երկրներից ՀՀ ֆիզիկական անձ հանդիսացող ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ օրինագծին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում