Գլխավոր Լրահոս

Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան. դեսպան Միլզ

Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան. դեսպան Միլզ

Արդի դարաշրջանում յուրահատուկ մարտահրավերներ են առաջ եկել, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին, ինչպիսիք են օրինակ ահաբեկչությունը, տնտեսական աճի, մարդկանց բարեկեցության ու կրթական մակարդակի ապահովումը: Սակայն մեր խնդիրն է պարզել այն կարևորագույն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև պետականաշինության այս փուլում:

«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը որոշակի դրվատանքով է խոսում տնտեսության բնագավառում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտում, ապրելակերպի մակարդակում և կառավարության կողմից ժողովրդին մատուցվող ծառայությունների որակում Հայաստանի ձեռքբերումների մասին: Սակայն նա նշում է նաեւ, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք դժվարություններ են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին։ Այդ դժվարություններից նա մասնավորապես առանձնացնում է Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցության փաստը: Դեսպանը նշում է նաեւ մի շարք մարտահրավերներ, որոնց համար Հայաստանի կառավարությունն ունի լուծումներ գտնելու ու դրանք հաղթահարելու կարիք։

«Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Եվ սա մի բան է, որը որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ, կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին», - ասում է ԱՄՆ-ի դեպանը:

Դեսպանը կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավման համար, ու ընդգծում անցյալ տարի ՀՀ-ի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի կողմից 250 միլիոն դոլարի ուղղակի ներդրման փաստը: «Գլոբալ Քոնթուր» ընկերության այդ ներդրումը դեսպանը համարում է մեծ նվաճում Հայաստանի համար ու կարևորում Հայաստանումարտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի պայմանը, անկախ այն հանգամանքից, ընկերությունն ամերիկյան է, չինական, թե՝ ռուսական:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում