Գլխավոր Լրահոս

Հարկային արտոնություններ` երկու ընկերությունների

Հարկային արտոնություններ` երկու ընկերությունների

«Որոտան Սիսթեմս» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով. ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է մարտի 24-ի նիստին:

Ըստ հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս»-ը նախատեսում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգակասկադ, արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Որոտան սիսթեմս» ընկերության հիմնադիրը Սենիկ Ջուլհակյանն է, որը, համաձայն մամուլի հրապարակումների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է:

Կառավարությունն այսօրվա նիստին նաև որոշել է ներմուծման մաքսատուրքից ազատել «Սևան Ակվա» ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը: Մեկ այլ որոշմամբ էլ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:

Կառավարությունում նշում են, որ «Սևան Ակվա»-ն նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարվա ընթացքում կաճեցվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ:

«2016թ. Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան շուրջ 685 տ ձկնամթերք, որի հասույթը կկազմի շուրջ 2 մլրդ 400 մլն դրամ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում