Գլխավոր Լրահոս

Համատարած համազգեստայնացումը

Համատարած համազգեստայնացումը

Զինվորական համազգեստով այսուայնտեղ հրապարակային երևակվելու՝ հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների գայթակղությունն ինքնին կարևոր է հանրությանը գոտեպնդելու և ոգեկոչելու, զինվորի հերոսությունն ընդգծելու ու դրա մասը կազմելու, ինչպես նաև բանակի նկատմամբ հանրային վտահությունն ու աջակցությունը ցույց տալու առումով: Բայց բավականին խնդրահարույց է քաղաքական հարթությունից հարցերը հեռացնելու կամ դրանք անկարևորելու, ինչպես նաև նույն այդ հարթությունում մեր ապաշնորհությունը և տարիների անգործությունը պարզաջրելու առումով։

Համատարած համազգեստայնացումն ի ցույց է դնում անվտանգության բաղադրիչը քաղաքականության հետ առնչելու՝ մեր հանրության անկարողությունը։ Չկա այն բանի գիտակցումը, որ մեր քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբյեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տանում դեպի շփման գիծ։

Բանակն իր գերկարևորությամբ հանդերձ՝ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու գրավականը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։ Հայ զինվորի ապշեցուցիչ հերոսության համապատկերում մեր քաղաքական քայլերը պիտի խելամիտ, համարձակ ու նախահարձակ լինեն։ Դրա համար այսօր կան բոլոր նախադրյալները։

Քայլե՛րը չկան։ Նույն հնամաշ խոսքերն են, նույն խղճուկ կեցվածքը։ Նույն ջուրը և նույն ջրաղացը։ Հասկանում եմ՝ դժվար է։ Բայց զինվորի համար ավելի դժվար էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում