Գլխավոր Լրահոս

Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով

Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով
2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, իր փիլիսոփայությամբ հիշեցնում է 1997թ. փուլային առաջարկը: Այսօր էլ Հայաստանի ղեկավարությունը համաձայն է ղարաբաղյան կարգավորման հիմնարար  սկզբունքների մասին  այդ փաստաթղթի հետ (գոնե հրապարակավ հայտարարում է), որը ենթադրում է հետևյալ քայլերը ըստ հերթականության:
  1. հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
  2. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
  3. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
  4. Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:
Ահա սրանք են Կազանյան փաստաթղթի առանցքային կետերը: Սրանից բացի կան մի շարք այլ կետեր և մանրամասներ, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ, մասնավորապես.
  • ինչպե՞ս են շաղկապվելու Քարվաճառի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի՝ քվեարկության ժամկետները,
  • միջանկյալ կարգավիճակից հետո Քարվաճառը ե՞րբ է անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ,
  • ե՞րբ են վերադարձվելու Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերը,
  • ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Լաչինի միջանցքը,
  • Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի քվեարկությանը ովքե՞ր իրավունք ունեն մասնակցելու և ի՞նչ համամասնությամբ:
Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝ ներկայացնելով մոտ մեկ տասնյակ փոփոխություններ: Կազանի փաստաթուղթն իր փիլիսոփայությամբ շատ մոտ է 1997թ. փուլային տարբերակին, որին, բազմաթիվ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնությունն էր տվել, սակայն իշխանության ուժային թևը՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Սերժ Սարգսյանը ևս դեմ էր փուլային լուծմանը, որին վերադառնում է 20 տարի անց: Այնուամենայնիվ, Կազանի փաստաթուղթը փուլայինից ունի մեկ առավելություն՝ խոստացված հանրաքվեն կամ քվերակությունը: Ադրբեջանը դեմ չէ որևէ քվեարկության, սակայն մերժում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել անկախ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում