Գլխավոր Լրահոս

Ամոթալի և անընդունելի. Քարդաշյանը՝ WSJ-ի՝ Ցեղասպանությունը հերքող գովազդի մասին

Ամոթալի և անընդունելի. Քարդաշյանը՝ WSJ-ի՝ Ցեղասպանությունը հերքող գովազդի մասին
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քննադատական բլոգ է գրել ամերիկյան Wall Street Journal պարբերականի մասին, որն անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը հերքող գովազդ էր հրապարակել: Քարդաշյանը գրում է, որ նման «վստահելի» հրատարակության համար դա «ամոթալի է և անընդունելի»: «Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը կրող բլոգը թարգմանաբար՝ ստորև: «Փողը խոսում է, և այս պահին այն կեղտի համար է խոսում: Ես ու իմ ընտանիքը սովոր ենք մամուլում հրապարակվող զառանցանքին: Մենք սովորել ենք անտեսել այն: Ստերը խոսուն վերնագրեր են ստեղծում, խոսուն վերնագրերը՝ հզոր շապիկներ, հզոր շապիկներն էլ ամսագրեր են վաճառում: Սակայն երբ ես լսեցի Wall Street Journal-ում տեղ գտած մեկ-էջանոց գովազդի մասին, որը հերքում էր Հայոց ցեղասպանությունը, ես չէի կարող պարզապես այն անտեսել: Գովազդի համար վճարել էր թուրքական պլատֆորմը: Ես չեմ նշի խմբի կայքը, քանի որ չեմ ուզում նրանց լսարան տրամադրել. նրանք պնդում են, որ այնքան շատ մարդ չի մահացել, որքան պատմաբաններն են ասում, և իրականում հայերն էին մեղավոր: Wall Street Journal-ի համար նման բան հրապարակելը անխոհեմ է, վշտացնող և վտանգավոր: Մեկ բան է, երբ անպետք տաբլոիդը շահ է կորզում հորինված սկանդալից, սակայն ամոթալի և անընդունելի է, երբ WSJ-ի նման վստահելի հրատարակությունը փորձում է օգուտ քաղել ցեղասպանությունից: Ինչո՞ւ է այնպես լինում, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ անելուց հետո երկու քայլ հետ ենք գնում: Gawker-ը հարցադրում է արել WSJ-ին, թե ինչու են նման գովազդ տեղադրել: Պատասխանն էր՝ «Մենք տարատեսակ գովազդներ ենք ընդունում, այդ թվում այնպիսիք, որոնք սադրիչ տեսակետեր են պարունակում»: Ցեղասպանության ժխտման քարոզումը մի երկրի կողմից, որը պատասխանատու է դրա համար, դա «սադրիչ տեսակետի» հրապարակում չէ, այլ կեղծիքի տարածում: Դա բարոյապես բացարձակ անպատասխանատու քայլ է, և, ամենակարևորը, վտանգավոր: Եթե դա լիներ Հոլոքոստը ժխտող կամ 9/11-ի վերաբերյալ դավադրության մի տեսություն, արդյոք դա նո՞ւյնպես կհրապարակվեր: Բազմաթիվ պատմաբաններ համոզված են, որ եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր և դատապարտվեր Հայոց ցեղասպանության համար, Հոլոքոստը տեղի չէր ունենա: 1939թ.՝ Լեհաստանը նվաճելուց մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասել էր. «Ո՞վ է ի վերջո այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մե՛նք ենք խոսում: Մե՛նք պետք է խոսենք: Մենք պետք է խոսենք դրա մասին այնքան ժամանակ, մինչև այն ճանաչվի մեր կառավարության կողմից, քանի որ երբ ժխտում ենք մեր անցյալը, վտանգում ենք մեր ապագան: Երբ մենք ինքներս մեզ թույլ ենք տալիս լռեցվել փողով, սպառնալիքով կամ ուժով, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը նշանակություն չունի: Մենք պետք է պատասխանատու լինենք մեր երեխաներին փոխանցվող մեսիջների համար: Պետք է հարգենք ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ մեր պատմության մեջ, այնպես որ՝ պաշտպանենք մեր ապագան: Եվ անենք ավելին, քան անում ենք»: WSJ-ի գովազդը Ապրիլի 20-ին ամերիկյան Wall Street Journal պարբերականում լույս է տեսել մեկ-էջանոց գովազդ, որը հղում էր անում Fact Check Armenia-ի կայքին՝ խումբ, որը Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես հայկական «քարոզչություն»: Կայքը նաև պնդում է, որ 1915թ. տեղի ունեցածում «մեղավոր էին նաև հայերը, որոնք դավաճանել էին հայրենիքին»: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում