Գլխավոր Լրահոս

Քրեական գործ` Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով

Քրեական գործ` Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով

Օֆշորային սկանդալի կապակցությամբ «Հետք» լրատվականի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

***

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլի սկզբին գաղտնազերծել էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր:

Այդ գաղտնազերծած փաստաթղթերում շրջանառվում էին նաև ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անուները: Ըստ բացահայտման՝ Պողոսյանը Պանամայի օֆշորում գրանցված երեք ընկերության բաժնետեր է:

Միհրան Պողոսյանը ապրիլի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ նախագահի նախկին ռեֆերենտ Արմեն Հարությունյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում