Գլխավոր Լրահոս

Այս իրավիճակը հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ անելու. Ավետիք Չալաբյան

Այս իրավիճակը հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ անելու. Ավետիք Չալաբյան

«Արար», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամները և «Սահման» ՀԿ-ն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո դրամահավաք են նախաձեռնել` առաջնային օգնություն տրամադրելով  պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 135 000 դոլար, ևս այդքան գումար անհրաժեշտ է զոհված և վիրավորված զինվորների ընտանիքների աջակցության համար: Մայիսի 3-ին «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը ներկայացրեց իրենց ծրագիրը, իսկ «Արար» և  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը վերլուծեց Հայաստանի առջև ծառացած ներքին և տարածաշրջանային խնդիրները: Չալաբյանի ելույթից որոշ մտքեր առանձնացված են ստորև:

Այս ամբողջ իրավիճակը մեզ համար հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ իրականացնելու: Երկրի ներսում փոփոխությունները կիրականանան, եթե անընդհատ լինի հասարակության ճնշումը և պահանջը: Մենք ապրիլ ամսվա ընթացքում արդեն տեսանք, որ մի քանի կոռուցպիոներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Ավելի շուտ՝ երկու կոռուպցիոներ և երկու գեներալ, որոնք ձախողել էին իրենց աշխատանքը… Դա ընդամենը սկիզբն է: Մենք չպետք է թողնենք, որ իշխանությունը սահմանափակվի ընդամենը կոսմետիկ բաներով: Իշխանության ներսում կոռուպցիան շատ տեղերում է, շատ մասերում է: Ընդհանրապես, պետք է խնդիրը դնել այսպես՝ մարդկանց զոհաբերություններով մի՛ գնացեք, գնացե՛ք կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհով....

Պետք է ճնշումը շարունակել, բայց այդ ճնշման հակառակ կողմն էլ կա: Որոշ դեպքերում իրենք ասում են՝ դե արի, դու արա: Մեզնից ոմանք պետք է պատրաստ լինեն գնալու և անելու ներսից: Ներսից կոռուպցիան արմատախիլ անելու... որովհետև, դա էլ է պետք հիշել, իշխանության խնդրի մի մասը այն է, որ ձևավորվել է կոռուպցիոն համակարգ, որի մեջ մեծ քանակությամբ մարդիկ սովորել են այդպես ապրել: Այդպես են ընտանիք պահում, այդպես են ընկերության հետ շփվում, այդպես են ստատուսի մեջ հայտնվել և այլն: Այդ ձևի մեջ ապրելը մոդել է դարձել: Դժվար է փոխել: Եթե հանում ես, պետք է բերես մարդիկ, որոնք պատրաստ կլինեն սկզբունքայնորեն հրաժեշտ տալ կոռուպցիային:

Այստեղ շատ մարդ կա, որ պետական համակարգից դուրս հաջողության է հասել, բայց մտածեք նաև այն մասին, որ այս պահին պետք է մտնել երկրի տարբեր պետական կառույցների մեջ և դարձնել այդ կառույցները կոռուպցիայից զերծ, արդյունավետ և արագ աշխատող:

Քննարկման տեսագրությունը՝ ստորև:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում