Գլխավոր Լրահոս

Մասնավոր հատվածից կենսաթոշակային վճարի գանձումը մեկ տարով կհետաձգվի

Մասնավոր հատվածից կենսաթոշակային վճարի գանձումը մեկ տարով կհետաձգվի

Բողոքի ակցիա ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի` Ազգային ժողովի դիմաց, դեկետմբերի 4, 2013թ.:

Կառավարությունն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը մայիսի 5-ի նիստին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Համաձայն հաղորդագրության` օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում:

Կառավարությունում նշում են, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր իրավակարգավորումները:

Երկու տարի առաջ բողոքի ցույցեր առաջացրած պարտադիր կենսաթոշակային համակարգն ի վերջո ուժի մեջ մտավ փոփոխված տարբերակով: Ներկայում աշխատավարձի 5% կուտակումը պարտադիր է միայն պետական համակարգի աշխատակիցների և աշխատաշուկա նոր մտնողների համար: Մասնավոր հատվածի վրա պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր 2017թ. հուլիսից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում