Գլխավոր Լրահոս

Ազատ գետի վրա ջրային ծրագիրը դադարեցվում է, հայտարարել է վարչապետը

Ազատ գետի վրա ջրային ծրագիրը դադարեցվում է, հայտարարել է վարչապետը

Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, տեխնիկան դուրս է բերվում Ազատ գետից:  Այս մասին Գառնի համայնքի բնակիչներին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է Panorama.am կայքը:

Գառնեցիներն այսօր, ինչպես և ուրբաթ օրը, բողոքի ցույց էին կազմակերպել և փակել Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում էին պահանջել չեղարկել Ազատ գետի ջրերը դեպի Արարատի 12 գյուղեր խոտորելու ծրագիրը: Գառնիի բնակիչները պահանջում էին նաև, որ անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին: Վարչապետը ակցիայի վայր է եկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ:

Բնակիչների պահանջը լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, իսկ Գեղարդա լճի ծրագիրը պետք է քննարկեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում