Գլխավոր Լրահոս

Փիթեր Բալաքյանն արժանացել է ՀՀ նախագահի 2015թ. մրցանակի

Փիթեր Բալաքյանն արժանացել է ՀՀ նախագահի 2015թ. մրցանակի
Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015թ. մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015թ. մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար, Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքիին (Եգիպտոս)` «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար: «Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ամերիկահայ գրող, բանաստեղծ և հետազոտող Փիթեր Բալաքյանն ապրիլին պոեզիա անվանակարգում արժանացել էր 2016թ. Պուլիտցերյան մրցանակի` «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար: Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի՝ ընդգրկվելով New York Times պարբերականի բեսթսելլերների ցանկում: ՀՀ նախագահի 2015թ. մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ` այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում