Գլխավոր Լրահոս

Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Գերմանիային կոչ է անում օրակարգից հանել Ցեղասպանության բանաձևը

Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Գերմանիային կոչ է անում օրակարգից հանել Ցեղասպանության բանաձևը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգ առանձին նամակ է հղել Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, այդ թվում՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին` կոչ անելով հանել խորհրդարանի օրակարգից Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, հաղորդում է Cihan գործակալությունը:

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը տեղեկացրել է, որ Գերմանիա իր առաջիկա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու  գերմանացի քաղաքական գործիչների հետ և քննարկելու է բանաձևի հնարավոր հետևանքները թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում:

Իր նամակներում թուրք քաղաքական գործիչը նաև մտահոգություն է հայտնել առ այն, որ բանաձևը կարող է վնաս հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին և հույս հայտնել, որ այն ի վերջո կհանվի օրակարգից:

***

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին:

Մայիսի 24-ին Երևանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում «փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում»:

Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ:

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում