Գլխավոր Լրահոս

Բունդեսթագում քննարկվելիք Ցեղասպանության բանաձևը «զավեշտալի» է Թուրքիայի վարչապետի համար

Բունդեսթագում քննարկվելիք Ցեղասպանության բանաձևը «զավեշտալի» է Թուրքիայի վարչապետի համար
Թուրքիայի վարչապետը «զավեշտալի» է որակել Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:   Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի կառավարության ղեկավարն ասյօր ասել է, որ փաստաթուղթը «կվնասի երկու երկրների միջև հարաբերությունները»: Թուրքիայի և Գերմանիայի «քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների վրա բանաձևի բացասական ազդեցության» մասին մայիսի 31-ին նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում: Նա Մերկելին հիշեցրել է, որ Գերմանիայում ապրում է երեք մլն թուրք, «երկկողմ հարաբերություններն էլ այսօր շատ բարձր մակարդակի վրա են»: Անգելա Մերկելի հետ նույն թեման ավելի վաղ քննարկել է նաև Բինալի Յըլդըրըմը: Նա  Գերմանիայի կառավարությանն ու խորհրդարանին «ողջմատության» կոչ է արել: Օրերս  Գերմանիայի քաղաքական ուժերին դիմել է նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ)՝ կոչ անելով հանել խորհրդարանի օրակարգից Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:    *** «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին: Մայիսի 24-ին Երևանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում «փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում»: Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին ՍիվիլՆեթի հետ զրուցել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում