Գլխավոր Լրահոս

Էրդողանը քննադատել է Մերկելին և սպառնացել ԵՄ-ին միայնակ թողնել իր խնդիրների հետ

Էրդողանը քննադատել է Մերկելին և սպառնացել ԵՄ-ին միայնակ թողնել իր խնդիրների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Եվրամիությանը՝ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար: Հիշեցնելով Հոլոքոստը՝ Էրդողանը ծաղրել է Գերմանիային և ասել, որ «այն պետք է լիներ վերջին երկիրը, որը կարող էր նման մեղադրանքներ հնչեցնել»: Նա նաև խորհուրդ է տվել Գերմանիային «վերահետազոտել Գերմանական կայսրության օրոք տեղաբնիկ նամիբիացիների սպանդը մոտ մեկ դար առաջ», որը Բեռլինը դեռ չի ճանաչել որպես ցեղասպանություն: Թուրքիայի նախագահի քննադատության թիրախն էր, մասնավորապես, կանցլեր Մերկելը: «Նրանք ազնիվ չեն, նրանք անկեղծ չեն»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ հունիսին 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը: «Հեյ, Գերմանիա, ի՞նչ ես ուզում անել: Ո՞րն է քո խնդիրը, ասա՛: Երբ խոսում էի նրա հետ (Մերկելի), գիտե՞ք՝ ինչ է ինձ ասել նա դեպքից երեք-չորս օր առաջ: Նա ասել է՝ «Ես կանեմ հնարավորը,- պատմել է Թուրքիայի նախագահը: - Սա՞ է Ձեր արած «հնարավորը»՝ չմասնակցել խորհրդարանի քվեարկությանը: Եթե ազնիվ լինեիք, կմասնակցեիք: Մի կին «դեմ» է քվեարկել, երկրորդ «դեմը» կլիներ Ձերը, և ես Ձեզ կծափահարեի»: Էրդողանը հերթական անգամ ասել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի տեղի ունեցածը: «Այստեղ հարցը հայերին չի վերաբերում… Հայկական հարցը ամբողջ աշխարհում օգտագործվում է Թուրքիային շանտաժի ենթարկելու համար և նույնիսկ սկսել է օգտագործվել որպես մտրակ: Ես դիմում եմ ամբողջ աշխարհին: Կարող է դա ձեզ դուր գալ, կամ՝ ոչ: Մեր դիրքորոշումը հայկական հարցում հստակ է եղել հենց սկզբից: Մենք երբեք չենք ընդունի ցեղասպանության մեղադրանքները: Կամ խնդիրների արդարացի լուծումներ գտնենք, կամ Թուրքիան դադարում է լինել պատնեշ Եվրոպայի խնդիրիների առաջ: Ձեր խնդիրները կթողնենք ձեզ»,- սպառնացել է Թուրքիայի ղեկավարը և ԵՄ-ին մեղադրել «քարոզչամեքենաներ, հայերին և ահաբեկչական խմբերին օգտագործելու մեջ»: Էրդողանը  աշխարհին կոչ է արել «հարգել պատմությունը և բացել արխիվները՝ հարցը թողնելով պատմաբաններին»: *** Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում