Գլխավոր Լրահոս

Հարկային նոր օերնսգիրքը ծանր հարված կհասցնի առանց այն էլ թույլ տնտեսությանը. «Համախմբում»

Հարկային նոր օերնսգիրքը ծանր հարված կհասցնի առանց այն էլ թույլ տնտեսությանը. «Համախմբում»

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Ազգային ժողով ներկայացված Հարկային նոր օերնսգիրքը ծանր հարված կհասցնի Հայաստանի առանց այն էլ թույլ տնտեսությանը:

«Հարկային նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ հանրային ու հատկապես բիզնես շրջանակներում լայն արձագանք են ստացել և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Նախատեսվում է հարկային բեռի ավելացում հատկապես միջին բիզնեսի և մեր հանրության միջին խավը ներկայացնող աշխատուժի համար:

Տարեկան շրջանառության շեմի իջեցումը 115 միլիոն դրամից մինչև 40 միլիոն դրամ և միջին գործարարության ներառումը ավելացված արժեքի 20-տոկոսանոց տիրույթ պարզապես կոչնչացնի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գործարարներին: Նոր օրենսգրքի կիրառմամբ միջին բիզնեսը կա՛մ կվերածվի փոքրի, կա՛մ դուրս կմնա բիզնես դաշտից:

Անընդունելի ենք համարում նաև միջին եկամուտ ունեցող աշխատողների եկամտահարկի տոկոսադրույքի բարձրացումը: Այդպիսով կարող է խթանվել ոչ թե լեգալ, այլ ստվերային շրջանառությունը և ստվերային զբաղվածությունը:

Համոզված ենք, որ հարկերի բարձրացման միջոցով ձախողված տնտեսական քաղաքականությունը փոխհատուցելն է՛լ ավելի կբարդացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում:

«Համախմբում» կուսակցությունը դեմ է ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքին, որն արմատապես փոխելու է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունները՝ էլ ավելի ծանր հարված հասցնելով Հայաստանի առանց այն էլ թույլ տնտեսությանը:

Չի՛ կարելի գնալ ամեն գնով բյուջեն լցնելու վտանգավոր ճանապարհով: Բյուջեն պետք է ֆունկցիա լինի տնտեսական աճից ու զարգացումից, այլ ոչ թե դառնա բիզնեսին խոչընդոտող և մասնավոր սեփականությունը վերաբաշխող գործիք»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում