Գլխավոր Լրահոս

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայում է ՀՕՊ համակարգեր

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայում է ՀՕՊ համակարգեր

Մինի դիրիժաբլները 24 ժամ շարունակ վերահսկում են սահմանը և նախազգուշացնում վտանգի մասին:

Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր. այս մասին հաղորդում է Defense News կայքը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության ոլորտի իր աղբյուրներին:

Համակարգերը տեղադրվելու են Քիլիս հարավային նահանգում, որը, ինչպես հաղորդվում է, դարձել է հարևան Սիրիայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծության թիրախը:   

«Թուրքիան մինչև այժմ ի պատասխան հրետակոծել է զինյալների դիրքերը՝ պնդելով, որ չեզոքացրել է հարյուրավոր իսլամիստներ»,- գրում է կայքը և վկայակոչում պաշտպանական ոլորտի պաշտոնյայի, որի խոսքով՝ սահմանի այդ հատվածում ավելի լավ պաշտպանություն է անհրաժեշտ:

Խոսքը գնում է Թուրքիայի ռազմաարդյունաբերության ոլորտի ամենախոշոր՝  ASELSAN ընկերության արտադրած Serhat հակաաականանետային ռադարային և HIMARS օպերատիվ-մարտավարական նշանակության հրթիռահրետանային համակարգերի մասին:

Բացի այդ, սահմանը կվերահսկեն մինի դիրիժաբլներ, որոնք կկատարեն հետախուզական, զննողական, հաղորդակցական գործառույթներ: Դիրիժաբլները փոխանցում են շրջակայքի՝ 360 աստիճան դիտանկյունով պատկերներ՝ ցերեկային և գիշերային տեսողության տեսախցիկներով: Սարքերը դիրքերին օգնում են վերահսկել տեղանքը և նախազգուշացնում վտանգի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում