Գլխավոր Լրահոս

«Մեծ եղեռնն» ավելի ուժեղ է, քան «ցեղասպանությունը». Վատիկանի խոսնակ

«Մեծ եղեռնն» ավելի ուժեղ է, քան «ցեղասպանությունը». Վատիկանի խոսնակ
Ֆեդերիկո Լոմբարդի և Հռոմի Ֆրանցիսկոս պապ «Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը ավելի ուժեղ է, քան «ցեղասպանություն» եզրը. հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Վատիկանը հետքայլ անում 1915թ. հայ ժողովրդի բնաջնջումը որպես «ցեղասպանություն» բնութագրելու հարցում:   «Ո՞րն է «ցեղասպանություն» բառի շուրջ այդ մոլեռանդության և դրա մասին հարցեր տալու պատճառը,- հարցադրում է արել Լոմբարդին: - Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ ոք չի հերքում, որ տեղի է ունեցել սարսափելի սպանդ, մենք դա ընդունում ենք: Այնուամենայնիվ, չենք ցանկանում, որ այս հարցը դառնա քաղաքական քննարկումների ծուղակ»,- agensir.it կայքի փոխանցմամբ՝ ասել է Վատիկանի խոսնակը: *** Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Այցի շրջանակում պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանյան այցին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել հայ ժողովրդին:  Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում