Գլխավոր Լրահոս

Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կնվազի 2․58 դրամով

Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կնվազի 2․58 դրամով

Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները օգոստոսի 1-ից կնվազեն 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ)․ համապատասխան որոշումը հունիսի 24-ի նիստին կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ինչպես տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից, ըստ այդմ՝ բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 46.2 դրամ/կՎտժ՝ գործող 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Գիշերային սակագինը կսահմանվի 36.2 դրամ/կՎտժ՝ գործող 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն:

Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 6․9 դրամով թանկացվել էր 2015թ․ ամռանը՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք։

2016թ․ մայիսի 2-ին ՀԾԿՀ-ն հանդես էր եկել գործող սակագները վերանայելու սեփական նախաձեռնությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում