Գլխավոր Լրահոս

Վիժում. ինչից է լինում և ինչպես պայքարել

Վիժում. ինչից է լինում և ինչպես պայքարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «վիժումը» բնութագրում է որպես պտղի վաղաժամ կորուստ, որ տեղի է ունենում մինչև հղիության 23-րդ շաբաթը և պտղի` 500 գրամ քաշը: Ընդհանուր առմամբ, կլինիկորեն ճանաչված հղիությունների 12%-15%-ն ավարտվում է վիժմամբ: Վիժումների մեծ մասը տեղի է ունենում հղիության մինչև 13-րդ շաբաթը:

Վիժումների պատճառները

Վիժումների պատճառները շատ տարբեր են և հաճախ չբացահայտված: Ամենից հաճախ հանդիպող պատճառն է քրոմոսոմային խանգարումը, մյուս պատճառներից են.
  • հորմոնային խնդիրները,
  • ապրելակերպը (ծխելը, թմրանյութերի օգտագործումը, թերսնումը և այլն),
  • մոր տարիքը,
  • մոր վնասվածքները և այլն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վիժումից հետո կանանց 30%-50%-ը ունենում է տագնապի նշաններ, 10%-15%-ը՝ դեպրեսիայի նշաններ, որոնք հիմնականում տևում են մինչև 4 ամիս:

Վիժման հավանականությունը

Աշխարհում 35-ից ցածր տարիք ունեցող կանանց մոտ վիժման հավանականությունը 15% է, 35-45 տարեկանների մոտ՝ 20%-35%, 45-ից բարձր կանանց մոտ մինչև 50% վիժման հավանականություն կա: Նախկինում վիժում ունեցած կնոջ մոտ նորից վիժելու հավանականությունը 25% է: Նշենք, որ վիժումը հաճախ ոչ թե դեպք է, այլ գործընթաց, որի տարբեր աստիճաններ ու տեսակներ կան: Վիժման վտանգի ժամանակ կամ վիժումից հետո առաջին նպատակը պետք է լինի արյունահոսության դադարեցումը և/կամ ինֆեկցիաների ներթափանցման բացառումն օրգանիզմ:

Ինչպես խուսափել վիժումից

Վիժումներից խուսափելու համար առողջ ապրելակերպը, նորմայի սահմաններում քաշի պահպանումը, սթրեսներից խուսափելը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմաններ են: Հղիություն պլանավորելուց առաջ և վիժումներից խուսափելու համար շատ կարևոր է մինչհղիության խնամքը: Մինչ հղիության խնամքը կենսաբժշկական, վարքագծային և սոցիալական առողջական միջամտություններն են կանանց կամ զույգերի համար՝ մինչ կնոջ հղիությունը: Դա նպատակ ունի բարձրացնել նրա առողջության մակարդակը, ինչպես նաև կրճատել վարքագծային, անհատական և միջավայրային գործոնները, որոնք կարող են ունենալ վատ հետևանքներ մոր և մանկան առողջության համար: Որոշ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ հնարավոր է իրականացնել միայն բեղմնավորումից առաջ: Առողջության տեսանկյունից համարվում է, որ մինչհղիության խնամքը կարող է կրճատել այն հղիությունները, որ շատ վաղ են (վաղ հղիություն է համարվում կնոջ հղիությունը մինչև 20 տարեկանը), շատ մոտ են (երկու հղությունների միջև եղած ժամանակը երկու տարուց քիչ է), ինչպես նաև չպլանավորված հղիությունները:  Այն նաև նվազեցնում է գենետիկ խանգարումների ռիսկը: Բեղմնավորումից մեկ ամիս առաջ և հղիության առաջին երեք ամիսների ընթացքում կինը պետք է ստանա վիտամինների օրական հավելումներ, որոնք պարունակում են նաև ֆոլաթթու, որը կանխում է պտղի մոտ նյարդային խողովակի արատները: Հղիության առաջին շաբաթների ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, վիտամինների պակասը կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա: Աղբյուրներ՝ World Health Organization American Pregnancy Association ՀՀ առողջապահության նախարարություն
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում