Գլխավոր Լրահոս

Կառավարությունը խոստանում է սատարել ՀՀ քաղաքացիներին՝ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված

Կառավարությունը խոստանում է սատարել ՀՀ քաղաքացիներին՝ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության հունիսի 30-ի նիստին մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Գաբրիելյանը հիշեցրել է, որ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Նախարարը նշել է, որ խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Նա տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակով Ռուսաստանի կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: «ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են:

Փոխվարչապետը նշել է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում։ Ռուսական կողմում, ըստ նրա, կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին:

Նա նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է շուրջ 10 հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է։

Գաբրիելյանը բոլոր բեռնափոխադրողներին հորդորել է կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավի վրա տեղ ամրագրել:

Նա վկայակոչել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվությունը, ըստ որի՝ հունիսի 30-ի դրությամբ Թերեք գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են: «Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատականներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ»,- ասել է նա:

Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու ՀՀ քաղաքացիներին թե՛ Հայաստան գալու, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում