Գլխավոր Լրահոս

Լարսի անցակետի բացումը հետաձգվում է

Լարսի անցակետի բացումը հետաձգվում է

Լարսի անցակետի բացումը հետաձգվում է, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք» ռադիոկայանը:

Դարիալիի կիրճի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի վերագործարկումը որոշվել է հետաձգել մինչև հուլիսի 8-9ը` քանի դեռ սողանքի և հեղեղների վտանգը չի նվազել:

Նախօրեին որոշվել էր փորձնական ճանապարհը մասամբ բացել փոքր մեքենաների համար, սակայն հուլիսի 4-ի հորդառատ անձրևի պատճառով որոշումը վերանայվել է: Բացի այդ,  օդերևութաբաններն ակնկալում են, որ այս շրջաններում ուժեղ անձրևները չեն դադարի մինչև հուլիսի 7-ը: Տեղումների պատճառով լեռներում հնարավոր են սողանքներ, զգուշացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ճանապարհը փակ լինի այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետները չեն բացառի բոլոր տեսակի վտանգները:

Ճանապարհը վերագործարկելու դեպքում երթևեկությանը հետևելու է պարեկային ոստիկանությունը:

Մասնագետներից  վեց օր պահանջվեց`  Թերեք գետի այս հատվածը իր նախկին հուն վերադարձնելու համար:  Newsgeorgia պարբերականը գրում է, որ արագ փչացող սնունդ տեղափոխող բեռնատարներին Վրաստանի իշխանություններն այլընտրանքային ճանապարհ են առաջարկել` Բաքու մեկնելու միջոցով, իսկ Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն տեղափոխող 55 բեռնատարներ Ռուսաստան են հասել լաստանավերով:

Այլընտրանքային ճանապարհը ոչ միայն շատ հայերի, այլև Հայաստանից մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար հնարավոր չէր օգտագործել: Վրաց-ադրբեջանական սահմանից ՌԴ մի շարք քաղաքացիների հետ են ուղարկել` անձնագրում հայկական կնիք ունենալու պատճառով: Այժմ բեռնատարներ կան թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմում: Ռուսական հատվածում սպասող վարորդների համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են, վրացական կողմում, սակայն վարորդներին որևէ օգնություն չի ցուցաբերվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում