Գլխավոր Լրահոս

Անկարան արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծին

Անկարան արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծին
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Թուրքիայի արտաքին գերատեսչության բնորոշմամբ, «իր ներկայիս տեսքով» սպառնում է ինքնաարտահայտման ազատությանը: «Մենք ուշադիր հետևելու ենք Ֆրանսիայի Սենատում մոտ ապագայում կայանալիք գործընթացին՝ կապված օրինագծի հետ, որը դեռ ուժի մեջ չի մտել: Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Սենատը օրինագծից կհեռացնի այն տարրերը, որոնք հղի են ինքնաարտահայտման ազատության սահմանափակման վտանգով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: *** Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Օրինագիծը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն»: Դրա համաձայն՝ ցեղասպանությունները հերքելու համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղսպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հերքումը ընկնում է այս օրենքի տակ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում