Կառավարությունը 18 հազ․ 225 եվրոյին համարժեք գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով․ համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել օգոստոսի 18-ի նիստին։
Նշված գործով ՄԻԵԴ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016թ․ հոկտեմբերի 7-ն է:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով նման որոշումներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմին, ֆինանսների, արդարադատության նախարարություններին՝ քննարկել, գույքագրել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կառավարությունը որքան գումար է հատկացրել 2014թ., 2015թ. և այս տարվա ընթացքում:
«Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակում պարզել է, թե սկսած 2002թ․՝ մինչ օրս որքան գումար է պետական բյուջեից վճարվել Հայաստանի արդարադատության համակարգի թույլ տված խախտումների համար։ Տեսանյութը՝ ստորև։
Civilnet











