Գլխավոր Լրահոս

Հոլիվուդյան դերասանները՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմում

Հոլիվուդյան դերասանները՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմում
Հոլիվուդյան դերասաններ Քրիսչն Բեյլն (Christian Bale) ու Օսկար Այզիքը (Oscar Isaac) կնկարահանվեն ֆիլմում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1915թ․ Հայոց ցեղասպանության պատկերին։ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին հանրահայտ «Հոթել Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը երեքշաբթի հայտարարել է իր նոր՝ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին։ Կինոաշխարհի նորությունները լուսաբանող The Playlist պարբերականը պատմում է, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայոց ցեղասպանության ֆոնին, գլխավոր դերերում Քրիսչն Բեյլն ու Օսկար Այզիքն են։ Ֆիլմի կերպարներից մեկը՝ Մայքլը, համեստ հայ դեղագործ է, որը լքում է հայրենի գյուղը՝ կոսմոպոլիտ Կոստանդնուպոլսում բժշկագիտություն ուսանելու համար։ Մյուս կերպարը՝ Քրիսը, ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող է, որը Թուրքիա է եկել աշխարհաքաղաքականություն լուսաբանելու և կապված է Փարիզում կրթված, տաղանդավոր հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանք սիրահարվում են։ Դա վերածվում է սուր մրցակցության երկու տղամարդկանց միջև: Այն բանից հետո, երբ թուրքերը ներգրավվում են պատերազմի մեջ՝ որպես Գերմանիայի դաշնակից, Օսմանյան կայսրությունը առանձնակի դաժանությամբ շրջվում է իր սեփական էթնիկ փոքրամասնությունների դեմ: Չնայած անձնական կոնֆլիկտին, ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը պետք է գտնի գոյատևման իր ճանապարհը՝ իրենց շուրջ ծավալվող մեծ իրադարձությունների համատեքստում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում