Գլխավոր Լրահոս

Հուլիսին տնտեսական ակտիվությունը նվազել է 4․3 տոկոսով

Հուլիսին տնտեսական ակտիվությունը նվազել է 4․3 տոկոսով

2016թ․ հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է  4․3 տոկոսով՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ․ հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշի նախնական տվյալները, ըստ որի՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ  ամենից շատ պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8.9%-ով։ Այնուհետև կրճատվել են  շինարարության ծավալները՝ 6.8%-ով։ 3.8%-ով  նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։

2016թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների ծավալի աճ՝ 4.1%, և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 2.8%:

2016թ․ հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենամեծ անկումը շինարարության ոլորտում է՝ 7.6%։

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել է 3%-ով` հիմնականում արտահանման ծավալի 16.5%, արդյունաբերական արտադրանքի ծավալի 7.9% և ծառայությունների ծավալի 7.6% աճի շնորհիվ։ 2016թ․ հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն յոթ ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերը պետական ոլորտում նվազել են 1%-ով, իսկ մասնավոր ոլորտում՝ աճել 5.2%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում