Գլխավոր Լրահոս

Էրդողանն ու Սիրիայի քրդերը սպառնալիքներ են հնչեցնում միմյանց հասցեին

Էրդողանն ու Սիրիայի քրդերը սպառնալիքներ են հնչեցնում միմյանց հասցեին

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է թուրքական զինված ուժերի ներխուժումն իր տարածք՝ այն որակելով իր «ինքնիշխանության աղաղակող խախտում»:

Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայի տարածքում ցանկացած կողմի պայքարն ահաբեկչության դեմ պետք է «համակարգվի Սիրիայի կառավարության և Սիրիական արաբական բանակի հետ», որն ահաբեկչության դեմ պայքարում է ավելի քան հինգ տարի:

«Այն, ինչ ներկայում տեղի է ունենում Ջարաբլուսում, ահաբեկչության դեմ պայքար չէ, ինչպես պնդում է Թուրքիան: Դա ավելի շուտ ահաբեկչության մեկ տեսակի փոխարինում է մեկ այլ տեսակով»,- սիրիական «Սանա» գործակալությունը մեջբերում է ԱԳՆ-ի հայտարարությունը:

Թուրքիան օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուսում, սկսել է ռազմական օպերացիա՝ ցամաքային և օդային ուժերի ներգրավմամբ: Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Միջազգային լրատվամիջոցները հայտարարում են, որ թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG) դիրքերին: Ջարաբլուսի ռազմական խորհուրդը հայտարարել է, որ Թուրքիայի թիրախում քրդական շրջաններն են և նրա գործողությունները «թշնամական են»:

Էրդողանն ու Սիրիայի քրդական կուսակցությունը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցնում

Սիրիայում թուրքական օպերացիայի մեկնարկից հետո Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության համանախագահ Սալեհ Մուսլիմը Թվիթերի իր գրառման մեջ հայտարարել է, որ Թուրքիան «պարտության կմատնվի» ճիշտ այնպես, ինչպես «Իսլամական պետությունը», ինչին ի պատասխան Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ջարաբլուսի օպերացիան սկսվել է «ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են ԴԱԵՇ-ն (ԻՊ) ու PYD-ն»:

«Նրանք մարտահրավեր նետեցին մեզ: Նրանք ասում են՝ «այս կամ այն կպատահի Թուրքիային Սիրիայում: Այժմ ես դիմում եմ նրանց՝ «Դուք պետք է մտածեք, թե ինչ տեղի կունենա ձեզ հետ»,- Անկարայում՝ նախագահական պալատում, այսօր հայտարարել է Էրդողանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում