Գլխավոր Լրահոս

Մոսկվան և Դամասկոսը տեղյակ էին Սիրիայում թուրքական օպերացիայից

Մոսկվան և Դամասկոսը տեղյակ էին Սիրիայում թուրքական օպերացիայից

Մոսկվան և Դամասկոսը տեղյակ էին սիրիական Ջարաբլուսում նախապատրաստվող թուրքական օպերացիայից, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին:

«Եթե օպերացիան անակնկալ լիներ սիրիական իշխանությունների համար, Անկարան շատ արագ կառերեսվեր սիրիական և ռուսական կողմերի կտրուկ արձագանքին, այլ ոչ թե հայտարարությունների, որոնցում անգամ չի հնչում «ագրեսիա» բառը: Այո, Մոսկվան և Դամասկոսը տեղյակ էին օպերացիայից»,- պատմել է աղբյուրը:

ՌԴ ԱԳՆ-ից գաղտնիության պայմանով պարբերականին ասել են, որ նման օպերացիան չէր կարող սկսվել առանց Անկարայի և Մոսկվայի հետ նախնական խորհրդակցությունների:

«Ահաբեկչական սպառնալիքի դեմ ցանկացած պայքար տարածաշրջանում այսօր արդիական է ինչպես երբեք: Դրա արդյունավետությունն այդ թվում կախված է Դամասկոսի հետ փոխգործակցությունից: Նման պայքար պետք է մղվի իրավական հիմքերով և սիրիական պաշտոնական իշխանությունների հետ գործողությունների համակարգմամբ»,- ասել է թերթի զրուզակիցը:

Թուրքիայի  «Եփրատի վահան» օպերացիայի մասին ավելին՝ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում