Գլխավոր Լրահոս

Բարեկամավան. հակառակորդի դիրքի վրա բացվող պատուհանը

Բարեկամավան. հակառակորդի դիրքի վրա բացվող պատուհանը

Լուսանկարը՝ Ստեփան Սարգսյանի, ՍիվիլՆեթ։

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը սահման ունի ադրբեջանական երեք գյուղերի՝ Քամառլուի, Ղայմախլուի և Ալի Բայրամլուի հետ:

Խորհրդային ժամանակներում Բարեկամավանի բնակչությունը շուրջ 1200 էր, այսօր բնակչության թիվը 170 է:

Դպրոցը, որտեղ ժամանակին սովորում էր ավելի քան 330 աշակերտ, 2016-ի սեպտեմբերի 1-ին կունենա 21 աշակերտ, ընդ որում, այս տարի չի լինի առաջին դասարան:

Բարեկամավանը արտագաղթից ու իշխանությունների անտարբերությունից մաշվող, արյունաքամվող Հայաստանի ընդգծված օրինակն է:

Եթե Հայաստանի իշխանությունները չդիմեն համապատասխան գործողությունների, ապա երկու-երեք տասնամյակ անց Բարեկամավանը կարող է զրկվել իր վերջին բնակիչներից:

Օգոստոսի 27-ին ՍիվիլՆեթի իմ գործընկերների հետ անցկացրի այս գյուղում, զրուցեցի բնակիչների հետ, որոնց մեծամասնությունը մոտեցել է կյանքի մայրամուտին:

Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ մենք ֆիլմ ենք նկարում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով և հակառակորդի անմիջական կրակի տակ գտնվող գյուղերի մասին:

74-ամյա Ջուլիետա Ղարաքեշիշյանը, որի տան պատուհանը բացվում է դեպի մոտակա ադրբեջանական դիրք, մի քանի անգամ կրկնեց, որ գյուղացիները լավ չեն ապրում, որ դա կյանք չէ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում