Գլխավոր Լրահոս

Օտարվել Ցեղասպանության բանաձևից. Թուրքիայի վերջնագիրը Գերմանիայի կառավարությանը

Օտարվել Ցեղասպանության բանաձևից. Թուրքիայի վերջնագիրը Գերմանիայի կառավարությանը
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Գերմանիայի կառավարությանը` գերմանացի խորհրդարանականների՝ Ինջիրլիքի ռազմակայան այցելության հետ կապված, գրել է Der Spiegel պարբերականը: Վերջինիս տվյալներով՝ թուրքական կողմը պատրաստ է նման այցելություն թույլատրել, եթե Գերմանիայի կառավարությունն իրեն օտարի Բունդեսթագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: «Մենք կարող ենք ապրել այն փաստով, որ Բունդեսթագը նման որոշում է ընդունել, սակայն Գերմանիայի կառավարությոյւնը պետք է հստակեցնի, որ «ցեղասպանություն» եզրը իրավական նշանակություն չունի»,- Der Spiegel-ը մեջբերում է թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքերը: Պարբերականը նկատում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն «տենդագին փորձում է գտնել լուծում», որը բոլոր կողմերին թույլ կտա «փրկել երեսը»: Թերթը գրում է, որ Թուրքիա այցելության ընթացքում Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարարը հայտարարել էր, որ Բունդեսթագի բանաձևում մատնանշված է նաև Թուրքիայի հետ համագործակցող գերմանական կայսրության դերակատարությունը հայերի զանգվածային սպանդում: Նրա խոսքով՝ բուն փաստաթուղթն ուղղված չէ թուրքական իշխանություննդերի դեմ, և խոսքն ընդամենը գերմանացիների մեղքի գիտակցման մասին է: Der Spiegel-ն արձանագրում է, որ Անկարային նման ժեստերը չեն բավարարում, և նա պահանջում է, որ Գերմանիայի կառավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես գա ամենաբարձր՝ կանցլերի կամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով: Թուրք-գերմանական բանակցություններին օրերս անդրադարձել էր նաև Reuters գործակալությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասելէ, որ ակնկալում է՝ գերմանական զորակազմը կշարունակի արդյունավետորեն գործել ՆԱՏՕ-ի ռազմաբազայում՝ չնայած գերմանացի պատգամավորների՝ առաքելությանը վերջ դնելու սպառնալիքներին: Անգելա Մերկելը հավելել է, սակայն, որ գերմանացի օրենսդիրներին պետք է թույլատրվի այցելել ռազմաբազա: Կանցլերը տեղեկացրել է, որ Բեռլինը Անկարայի հետ վեճի հանգուցալուծման շուրջ քննարկումների մեջ է, սակայն մանրամասներ չի հաղորդել: Մինչդեռ Գերմանիայի իշխող կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկված սոցիալ-դեմոկրատկների խոսնակը Reuters-ին ասել է, որ իր կուսակցությունը կպահանջի Թուրքիայից զորակազմի և տեխնիկայի դուրսբերում, եթե հոկտեմբերին խորհրդարանականներին կրկին թույլ չտան այցելել Ինջիրլիքի ռազմակայան: Այս տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որից վրդովված՝ Թուրքիան թույլ չի տալիս, որ գերմանացի խորհրդարանականները մուտք գործեն Ինջիրլիքի ռազմաբազա: Հուլիսին գերմանացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ Գերմանիան հետ կկանչի Թուրքիայյի Ինջիրլիք ռազմաբազայի իր զորակազմը, եթե Անկարան շարունակի արգելափակել գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմաբազա: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում