Գլխավոր Լրահոս

Աստ եղև 44

Աստ եղև 44
Խաղամոլի համար բոլոր անարդարությունները տեղի են ունենում հատկապես իր հետ: Հավատացեք, ավելի դժվար է մեռնել 100 տարեկանում, քան՝ 50… Սարսափելի է սպիտակ թուղթը, երբ գիտես ինչ ես անում... Ամենուր, որտեղ խոսքը դեր ունի, առաջին պլանում նրանք են, ովքեր խոսել չգիտեն: Սա վիրավորական է համրի հանդեպ: Ի սկզբանէ մարդը «կառուցված» էր որպես զոհաբերվող: Բայց նա զոհաբերեց, որպեսզի ապրի: Ամուսնու «ձախ» գնալու փաստի մեջ կնոջ համար սարսափելին մանրամասներն են, ոչ թե՝ փաստը: Ամուսնու համար՝ հակառակը: Ժուռնալիստիկան խաղող է, գիրքը՝ արևը, որի ճառագայթները քաղցրացնում են խաղողը: Գլխից մեծ երազանքներ ունենալու համար պետք է ունենաս գլխից մեծ հոգեկան առողջություն: Երբ սերը կա, խանդը նաև մեծարանք է... Քաղքենությունը ձեռքբերովի է: Դրա համար անհրաժեշտ է լինել դիմացինի հաջողությունների վկան: Մեր մահը կարող են ավարտել միայն ուրիշները, եթե մենք ավելի վաղ չենք մեռել: Բոլոր ուտելիքներն էլ նիհարացնում են, երբ չես ուտում: Անեծքը գտնում է նրան, ով ավերակաց համար աչք ունի, տեսիլքի համար՝ ոչ: Իմ ներսում և նույնիսկ իմ շուրջը չարն ու բարին այնքան համաչափ են պատահում, որ իմ դիմացով անցնող կատուն ոչ թե սև է կամ սպիտակ, այլ սև-սպիտակ միաժամանակ: Երկիր մոլորակը միակ դժոխքն է, որն ունի հեքիաթ լինելու բոլոր բաղադրանյութերը: Ամեն մարդ իր երկրաշարժերն ունի, և հատկապես՝ իր զոհերը... Մարգարեն նա չէ, ով կանխատեսում է, այլ նա, ով անտեսանելին մաքրում է կասկածները: Սերժ Սարգսյանին չի կարելի ներել հատկապես մի բան՝ եթե Ռոբերտ Աբաջյանը հանկարծ դառնա գոյություն չունեցող պետության ազգային հերոս: Հնարավոր չէ միաժամանակ որոնել ճշմարտությունը և սուտ չխոսել: Հնարավոր է միայն սուտ չխոսել: Արձակը պետք է այնպես գրվի, որ եթե սյուժեն միջից հանես, աուրան մնա: Ինչպես Դոստոևսկու կամ Մարկեսի վեպերում: Սիրո մեջ անգամ պիտի մեթոդ աշխատի: Իսկ մեթոդը համբերությունն է: Խաղաղությունը բոլորին չի վերաբերում, խաղաղությունը վերաբերում է յուրաքանչյուրին: Ամենապատասխանատու բանը մի հոգի լինելն է, երբ հանճար չես: Սերն այն է, երբ ամեն ինչ նորից անվանելու համար բառերը կհերիքեն: Ինչ էլ տեղի ունենա, ինձ ցավը չի հերիքում... Հրեաները միակն են, որոնք սեփական Աստծո օրինակով գիտեն՝ Աստված չկա: Աղքատության բացասման հիմքում արժանապատվությունն է: Երբ սա հանում ես, մնում է աղքատը, որը փնտրում է ողորմացողին: Ես շնորհակալ եմ: Հետևաբար ես գոյություն ունեմ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում