Գլխավոր Լրահոս

ՀԱՕԿ-ը կբողոքարկի Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը

ՀԱՕԿ-ը կբողոքարկի Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը

Հայաստանի օլիպմիական կոմիտեն մտադիր է բողոքարկել ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակից գոտեմարտի արդյունքը։ Այս մասին, ինչպես հաղորդում են ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Բոլորդ տեսաք Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը: Տեսաք, թե ինչ անբարո և լկտի ձևով նրանից խլեցին հաղթանակը»,- ասել է Ռոստոմյանը:

Նա նշել է, որ ՀԱՕԿ-ը վարձել է միջազգային իրավաբաններ, որոնք աշխատանքներ են տանում բողոքի հայեցակարգի ուղղությամբ:

«Այստեղ նրբություն կա. մենք պետք է հստակ ներկայացնենք մեր բողոքարկման պատճառը: Չենք կարող միայն պասիվության համար դիմել դատարան, քանի որ դա ցանկացած մրցավար անհատապես է գնահատում: Հարցը պետք է խորն ուսումնասիրվի համապատասխան մարդկանց կողմից, և հետո նոր հայցադիմում ներկայացվի Լոզանի մարզական վճռաբեկ դատարան»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Միհրան Հարությունյանը «Ռիո-2016»-ում արծաթե մեդալակիր դարձավ։ Նա ոսկե մեդալից զրկվեց մրցավարական անարդարության պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում