Գլխավոր Լրահոս

Ես որոշել եմ հրաժարական տալ․ Հովիկ Աբրահամյան

Ես որոշել եմ հրաժարական տալ․ Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստին հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու իր որոշման մասին։

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իր կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար, մեծ ջանքեր են գործադրվել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար:

«Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:

Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ կշարունակի հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը։

Հովիկ Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

***

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2014թ․ ապրիլին՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  վերջինս նախօրեին հրաժարվել էր մեկնաբանել իր հնարավոր նշանակումը։

Մամուլի հրապարակումներում խոսվում է նաև մի շարք այլ նոր նշանակումների մասին։ Այսպես, ըստ հրապարակումների՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է արտգործնախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Պաշտոնին հրաժեշտ է տալու նաև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Խոսվում է նաև ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում