Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության մասին «Խոստումը»՝ քաղաքական փոթորկում. ժխտողականներն իջեցնում են ֆիլմի վարկանիշը IMDB-ում

Ցեղասպանության մասին «Խոստումը»՝ քաղաքական փոթորկում. ժխտողականներն իջեցնում են ֆիլմի վարկանիշը IMDB-ում
Սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Խոստումը» պատմական դրաման դարձել է թուրք և ադրբեջանցի ժխտողականների թիրախը, որոնք քվեարկելով Կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDB)՝ արհեստականորեն իջեցնում են ֆիլմի վարկանիշը: Ժապավենի դեմ սկսված արշավի մասին ահազանգում են ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի գործիչներ: «Թվում է՝ Ցեղասպանության ժխտողները անգամ մինչև «Խոստումը» ֆիլմի թողարկումը փորձում են նվազեցնել դրա վարկանիշը՝ դնելով 1: Սա իսկական քաղաքական արշավ է և պետք է հետաքննվի IMDB-ի կողմից»,- Ֆեյսբուքում գրառում է արել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով քվեարկել ֆիլմի օգտին՝ դրա դիրքերի «սարսափելի և անարդար» անկմանը հակազդելու համար: The Toronto Sun կանադական պարբերականի սյունակագիր Բրյուս Քըրքլենդը «Խոստումը»՝ քաղաքական փոթորկում» վերնագրով իր սյունակում նույնպես անդրադառնում է ֆիլմի դեմ սկսված հակաքարոզչությանը՝ արձանագրելով, որ ֆիլմի վարկանիշն իջեցնողների չնչին մասն է միայն դիտել այն: «Այսպիսով՝ այս ամենը քաղաքականության մասին է, չնայած՝ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջը փորձում է շեշտադրել իր ստեղծագործության սիրո պատմությունը»,- գրում է Քըրքլենդը: Ինչ վերաբերում է անձամբ Թերի Ջորջին՝ փառատոնի շրջանակում տված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ սիրավեպը ֆիլմի «առանցքն է»:
Հարցին, թե ինչ է ցանկանում ասել այն մարդկանց, ովքեր շարունակում են հերքել ակնահյտ ճշմարտությունը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, ռեժիսորը պատասխանել է. «Առկա է թուրքական կառավարության քաղաքական ազդեցությունը, որին մեկ դար շարունակ հաջողվել է խեղդել, ճնշել և հերքել այդ իրողությունը: Եվ այսօր նրանց ռազմավարական կարևորությունը մեծ է ինչպես երբեք: Սա նրանց համար փորձաքար է: Ամեն անգամ, երբ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին՝ լինի հարյուրամյակ կամ ֆիլմ, անմիջապես ժխտողականության տարափ է տեղում: Սակայն սա չէ հարցը… Պատմական ուսումնասիրությունների գերակշիռ մասը հաստատել է, որ դա հայ ազգը բնաջնջելու կանխամտածված փորձ էր: Եվ մենք պետք է շեղող այդ բանավեճից անցում կատարենք դեպի «ինչու» հարցադրումը: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և ինչպե՞ս պետք է առաջ շարժվենք ու կրկին հաշտեցնենք երկու ազգերին...» [15.25-րդ րոպեից]: «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ ստորև:
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում