ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել կառավարությունում նոր նախարարների նշանակումների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գարսենյակից, ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը՝ այս պաշտոնում փոխարինելով Գագիկ Խաչատրյանին։
Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին փոխարինել է Վահան Մարտիրոսյանը։
Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Լևոն Յոլյանի փոխարեն, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյանի փոխարեն։
Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Իր պաշտոնը պահպանել է նաև Վաչե Գաբրիելյանը՝ նշանակվելով միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:
Վարդան Արամյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որն ազատվել է Արգենտինայում ՀՀ դեպանի պաշտոնից։
Civilnet











