Գլխավոր Լրահոս

Փոփոխություններ կառավարության կառուցվածքում

Փոփոխություններ կառավարության կառուցվածքում

Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստին հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով մի շարք նախարարություններ վերանվանվում են, որոշների կառուցվածքում կատարվում են փոփոխություններ, որոշ նախարարություններ էլ լուծարվում են:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը ներկայացրել է նախագիծը, նշել է, որ փոփոխությունները տեղի են ունենում կառավարության օպտիմալացման շրջանակում։

Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարության կազմում այլևս չի լինելու քաղաքաշինության նախարարություն․ փոխարենն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարություն։

Էկոնոﬕկայի նախարարությունը կվերանվանվի ներդրուﬓերի և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Տուրիզﬕ վարչությունը դուրս կգա էկոնոﬕկայի նախարարության կազﬕց և կստեղծվի համապատասխան կոﬕտե: Ջրային տնտեսության պետական կոﬕտեն գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի էներգետկայի նախարարությանը, իսկ Քաղավիացիայի վարչությունը կﬕացվի տրանսպորտի և կապի նախարարությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում