Գլխավոր Լրահոս

«Գազպրոմբանկը» վաճառել է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հայկական դստերը

«Գազպրոմբանկը» վաճառել է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հայկական դստերը

Ռուսական «Գազպրոմբանկը» վաճառել է Հայաստանում իր դուստր բանկի՝ «Առէկսիմբանկի» 100% բաժնետոմսերը, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

Համաձայն «Ռիա նովոստիի»՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված բանկի գնորդը Հայաստանից ներդրողների մի խումբ է։ «Սակայն «Գազպրոմբանկը» շարունակում է մասնակցել այդ հանրապետությունում իրականացվող մի շարք ներդրումային նախագծերի իրականացմանը»,- հաղորդում է գործակալությունը։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց «Առէկսիմբանկի» հետ՝ ստանալու հավելյալ մանրամասներ։ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան նշեց, որ այսօր այս առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածվելու, իսկ մինչ այդ ինքը չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել։

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկի» մի շարք դուստր կառույցների նկատմամբ։ «Առէկսիմբանկում» այդ ժամանակ հայտարարել էին, որ ամերիկյան իշխանությունների որոշումը չի ազդի ո՛չ հաճախորդների վրա, ո՛չ էլ բանկի գործունեության վրա։

ԱՄՆ-ի կողմից «Գազպրոմբանկի» դեմ սահմանված պատժամիջոցները սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ պարտքային գործիքների հասանելիությունը, նշել էին «Առէկսիմբանկում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում