Գլխավոր Լրահոս

Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը Doing Business 2017 զեկույցում  

Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը Doing Business 2017 զեկույցում   

Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցը, որում Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ։

ՀԲ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է՝ 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում):

Ցուցակն այս տարի, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Նոր Զելանդիան, որին հաջորդում են Սինգապուրը, Դանիան, Հոնգ Կոնգը և Հարավային Կորեան։ Ամենավերջին՝ 190-րդ տեղում Սոմալին է, որին նախորդում են Էրիտրեան, Լիբիան, Վենեսուելան և Հարավային Սուդանը։

Վրաստանը 16-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 66-րդ, Թուրքիան՝ 69-րդ, Իրանը՝ 121-րդ։

«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից [1] ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի: 

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:   

Ըստ զեկույցի՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են: 

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են: Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է՝ Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսը հաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար: Օրինակ՝ Վրաստանն ամրապնդել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ մեծացնելով կորպորատիվ հիմնական որոշումներում բաժնետերերի իրավունքներն ու դերը և հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ։ Տարածաշրջանում լավագույն վարկանիշն ունեցող տնտեսությունը Մակեդոնիայինն է, որի համաշխարհային վարկանիշը 10  է:

Այս տարվա զեկույցն առաջին անգամ գենդերային չափում է ներառում երեք ցուցանիշներում. բիզնես սկսելը, գույքի գրանցումը և պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա և Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան: Օրինակ՝ տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել  այնպես, ինչպես տղամարդիկ:

Զեկույցում նաև ընդլայնվում է «հարկերի վճարում» ցուցանիշը, որն այժմ ընդգրկում է հաշվետվությունների ներկայացմանը հաջորդող գործընթացները, ինչպիսիք են, օրինակ, հարկային ստուգումները և ԱԱՀ-ի վերադարձը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններն այս ոլորտներում  լավ արդյունքներ են ցուցաբերում, սակայն կան բացառություններ, օրինակ՝ Բոսնիա և Հերցոգովինան։  յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում