Գլխավոր Լրահոս

Շատ կարևոր է մաքրել քաղաքական դաշտը․ ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչի խորհուրդը  

Շատ կարևոր է մաքրել քաղաքական դաշտը․ ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչի խորհուրդը   

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) համաձայն է Հայաստանի նոր կառավարության այն հայտարարությանը, որ տնտեսական մենաշնորհները սահմանափակում են ու խոչընդոտներ ստեղծում երկրի տնտեսության համար․ այս մասին այսօր հայտարարեց Եվրոբանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման թեմայով ասուլիսին Մարկ Դեյվիսը իրավիճակը փոխելու մի քանի քայլ մատնանշեց։

Առաջին քայլը պետք է լինի հարկային և մաքսային դաշտի մաքրումը, և «այդ ուղղությամբ մտադրությունները շատ քաջալերող են»։ Սա անելու համար, ըստ Դեյվիսի, շատ կարևոր է մաքրել քաղաքական դաշտը, որպեսզի հնարավոր լինի մաքրել առաջինը։

Երրորդ խնդիրը, Եվրոբանկի պաշտոնյայի խոսքով, սրանք իրականացնելու համար  տեխնիկական կարողություններ ունենալն է։ «Ես կարծում եմ, որ միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը կա՝ աջակցելու ցանկացած լավ նախաձեռնության ու ջանքի։ Ժամանակ է պետք, սա ինստիտուցիոնալ փոփոխություններ պահանջող հարց է»,- ասաց Մարկ Դեյվիսը՝ գոհունակություն հայտնելով, որ հարցի շուրջ Հայաստանի կառավարությունում ակտիվ քննարկումներ են գնում։

ՎԶԵԲ-ի պաշտոնյան խոսեց նաև Հայաստանի նոր Հարկային օրենսգրքի մասին, նշելով, որ իրենք դրա քննարկումներում մասնակցություն չեն ունեցել։ «Դժբախտաբար, Հայաստանը հարկային լավ թափանցիկություն ունեցող երկիր չէ»,- ասաց նա։

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակից Տիգրան Աղաբեկյանը որոշակի թվային տվյալներ ներկայացրեց Հայաստանում բանկի գործունեության վերաբերյալ։ 2003-ից ի վեր՝ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակը 1200 խորհրդատվություններ է տրամարդել փոքր ու միջին ձեռնարկություններին, իսկ վարկերի ու այլ ծրագրերի միջոցով ՓՄՁ-ներին ցույց տրված օժանդակությունը հասնում է 133 միլիոն դոլարի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում